Երեքշաբթի` հունվարի 30–ի առավել ուշագրավ նորությունները

31.01.2018, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 30–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` հունվարի 30–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 30–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Ինտերպոլը փորձել է ձերբակալել «Ելք» ընդդիմադիր ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Հռոմի իր հյուրանոցային համարում։

  • Կնոջ դի է հայտնաբերվել Արզնիում։ Նրան որոնում էին որպես անհետ կորած։

  • Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երբեք չի լքել Հայաստանը: 

  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ–ում գերատեսչության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել ՀՀ–ի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում։–0–