Երեքշաբթի` հուլիսի 11–ի առավել ուշագրավ նորությունները
12.07.2017,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 11–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հուլիսի 11–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Աբովյանում 3 տարեկան երեխան ընկել է 5–րդ հարկից և մահացել։
- Ստավրոպոլում Հայաստանի քաղաքացիներ տեղափոխող միկրոավտոբուս է կողաշրջվել: ՀՀ ԱԻՆ–ը ներկայացրել է վիրավորների ինքնությունն ու տեղեկություն նրանց առողջական վիճակի մասին։
- Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Թումանյան փողոցի բացօթյա սրճարանները։
- Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 մարդ հոսպիտալացվել է։–0–