ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում Կիևյան կամրջի տակ բախվել են Toyota մակնիշի և Nissan մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com–ը։
Загружается новость ... "Лево"
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում:
Վթարի հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:–0–