Երեքշաբթի` դեկտեմբերի 27–ի առավել ուշագրավ նորությունները

28.12.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի` դեկտեմբերի 27–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 27–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ֆանտաստիկ գոլ խփեց «Սանդերլենդի» հետ խաղում, պատմել է, թե ինչպես է որոշել այդ պահին «կարիճի հարված» կիրառել։ Միաժամանակ, Մխիթարյանի թիմակից Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել էՄխիթարյանի խփած ֆանտաստիկ գոլը։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր հերթին նշել է, որ Հենրիխը լիովին բացվել է և հասկացել տարբերությունն իր և ունեցած այլ մարզիչների միջև։
  • ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գործող կոռուպցիոն սխեման։
  • Facebook–ում հրապարակված Երևանի Սբ. Կաթողիկե եկեղեցու ապակեպատ մուտքի լուսանկարը դարձել է մեծ քննարկումների առարկա։ Շատերը նշում են, որ այդ գաղափարը չի համապատասխանում շինության ընդհանուր ճարտարապետությանը։ Այս հարցը մեկնաբանել է Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տ. Եսայի քահանա Արթենյանը։–0–