Ձևով դաշնակցական, բովանդակությամբ հանրապետական

17.02.2016, 10:47
2 օր առաջ երևանյան սրճարաններից մեկում հանդիպում է տեղի ունեցել ԿԳ «նախարարների»՝ Արմեն Աշոտյանի և Լևոն Մկրտչյանի միջև:
Ձևով դաշնակցական, բովանդակությամբ հանրապետական

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 2 օր առաջ երևանյան սրճարաններից մեկում հանդիպում է տեղի ունեցել ԿԳ «նախարարների»՝ Արմեն Աշոտյանի և Լևոն Մկրտչյանի միջև, ինչի մասին հրաժեշտի «դիսպետչերականի» ժամանակ Աշոտյանը տեղյակ է պահել ԿԳ աշխատողներին, գրում է «Հրապարակը»։

Ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ՝ ԿԳ աշխատակիցները տեղյակ չէին, միայն գիտեին, որ Մկրտչյանն ու Աշոտյանը քննարկել են կադրային «կոմպոնենտը». Մկրտչյանը խոստացել է կադրային «չիստկա» չանել, գրում է թերթը։

Թերթի հաղորդմամբ` թեև «դաշնակների տարած, դաշնակների բերած» Աշոտյանը ժամանակին բավականին կադրային փոփոխություններ է արել ՝ աշխատանքից ազատելով մի շարք կարևոր պոստեր զբաղեցնողների, օրինակ՝ բուհերի վարչության պետին։ Այժմ նախարարությունում ուրախ են, որ աշոտյանական էպոխան վերջացավ՝ ՀՀԿ թիմը կմաքրվի ԿԳՆ-ից։

Ընդ որում, նախարարները, որպես կանոն, ձեռք են տալիս միջին օղակներին, որոնք թեև քաղծառայողներ են, բայց անպաշտպան, իսկ փոխնախարարները նշանակվում են նախագահի կողմից։ Այնպես որ, ԿԳՆ-ն դեռ տևական ժամանակ ձևով դաշնակցական, բովանդակությամբ հանրապետական «կառույց» կլինի», գրում է թերթը։–0–