Ձերբակալվել է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը. ՀՔԾ
08.10.2018,
11:09
ՀՔԾ–ն ձերբակալել է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին` Սամվել Մայրապետյանին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստ–իԱրմենիա/. ՀՔԾ–ն ձերբակալել է Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին` Սամվել Մայրապետյանին։ Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց գերատեսչության մամուլի քարտուղար Մարինա Օհանջյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հաղորդել` հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։
Սամվել Մայրապետյանը «H2» հեռուստաալիքի և «Տոյոտա Երևան» դիստրիբյուտորական կենտրոնի սեփականատերն է։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Մայրապետյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։ Նշենք, որ Քոչարյանն անցնում է «Մարտի 1»–ի գործով։–0–