422.1
5.07
386.33
+26
Եղանակը Երևանում
Հայ

Ոչ միայն ծառայություններ, այլև փորձ. Ամերիաբանկը ներկայացված է Երևանում անցկացվող Digitec-22-ին

22:48
10 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-արմենիա/. Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Այսօր մենք ներկայացնում ենք մեր ծառայությունները, և բացի ծառայություններից, այստեղ են նաև մեր գործընկերները, ովքեր խորհրդատվություն են տրամադրում մեր այցելուներին: Ունենք նաև A-Talk անկյուն, որտեղ կազմակերպվում են ելույթներ ֆինտեխ թեմայով և հետաքրքիր քննարկումներ, որոնք կանցկացվեն բոլոր երեք օրերի ընթացքում»,- ասաց Ամերիաբանկի թվային վաճառքների և հաճախորդների փորձի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը Digitec 22-ի շրջանակում։

Նա նշեց, որ Ամերիաբանկի ներկայացուցիչները, բացի իրենց ծառայությունները մատուցելուց, կիսվում են նաև իրենց փորձով:

«Մենք ունենք երկար տարիների կուտակած աշխատանքային փորձ, փորձառու մասնագետները արժեքավոր խորհուրդներ կտան այլ ոլորտների մեր գործընկերներին: Մենք խոսում ենք ոչ միայն ծառայությունների, այլև սովորական մասնագիտական հմտությունների և կարևոր թեմաների մասին»,- ասաց Գրիգորյանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:
Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
10:58
12 Մայիսի 2023
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր, մեկի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր. ՖՈՏՈ
10:17
12 Մայիսի 2023
Վթար է. մինչև ժամը 16:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 16:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:01
12 Մայիսի 2023
ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ
19:05
11 Մայիսի 2023
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
16:07
11 Մայիսի 2023
Ավինյանը բացառել է «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժումը
Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ, հայտարարել է Ավինյանը
14:24
11 Մայիսի 2023
Նոր տրոլեյբուսներից 4-ը արդեն Երևանում են (ՖՈՏՈ)
Երևանում են նոր տրոլեյբուսներից 4–ը. ՖՈՏՈ
13:21
11 Մայիսի 2023
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը Սոթքի հատվածում. ՊՆ
Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը
13:06
11 Մայիսի 2023
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքով կարող է ստանալ մինչև 471 հազար դրամ, գնդապետը` մինչև 923 հազար դրամ (ՎԻԴԵՈ)
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքով կարող է ստանալ մինչև 471 հազար դրամ, գնդապետը` մինչև 923 հազար դրամ. ՎԻԴԵՈ
12:40
11 Մայիսի 2023
Flynas ավիաընկերությունը կգործարկի Սաուդյան Արաբիա–Հայաստան ուղիղ չվերթեր
Flynas ավիաընկերությունը կգործարկի Սաուդյան Արաբիա–Հայաստան ուղիղ չվերթեր
11:57
11 Մայիսի 2023
Սոթքում լարվածության էական նվազում է արձանագրվել, բայց դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Սոթքում լարվածության էական նվազում է արձանագրվել, բայց դեռ վաղ է իրադրությունը լիարժեք կայուն համարել. ՎԻԴԵՈ
11:01
11 Մայիսի 2023
Հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ. ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել
ՊԵԿ–ից հայտնում են, որ հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ