Հայաստանում COVID-19–ից առողջացել է ևս 240 մարդ, 3 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 61 տարեկան էր. ԱՆ
24.09.2020,
11:10
Հայաստանում COVID-19–ից առողջացել է ևս 240 մարդ, 3 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 61 տարեկան էր. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած, 945-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում:
«Այսպիսով` երեկ կատարվել է 3913 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք: Ունենք 240 առողջացած», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։–0–