Չորեքշաբթի` հուլիսի 6–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
07 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Սյունիքում գլխիվայր է շրջվել «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան, որը ժամկետային զինծառայողներ էր տեղափոխում։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ` ավտոմեքենայում գտնվող 15 հոգանոց անձնակազմը, այդ թվում՝ վարորդն ու ավագը, տեղափոխվել են Կապանի ԲԿ՝ տազոտման համար։ Զոհեր չկան։
Հունիսի 23–ից շարունակում էր փակ մնալ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային միակ ճանապարհը` Վերին Լարսի անցակետը։ ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ` Լարսի անցակետը ժամանակավորապես բացվել է հուլիսի 6-ին ժամը 15.00-ից մինչև 20.00 և կրկին կբացվի վաղը՝ ժամը 05.30-ից մինչև 20.00–ն։ Երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, անցակետը կրկին կփակվի: Միաժամանակ, ԱԻՆ–ը հրապարակել է հատուկ կանոններ, որոնք պետք է պահպանեն բոլոր տեսակի ավտոմեքենաների վարորդները` Վերին Լարսի անցակետով անցնելիս:
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` որպես իր ակումբի խաղացող: Մխիթարյանը ակումբի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: Միաժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն ակումբի պաշտոնական հեռուստաալիքին տված հարցազրույցումմեկնաբանել է Մխիթարյանի տեղափոխումը «կարմիր սատանաների» շարքեր: «Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է ակումբի հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ստորագրման տեսանյութը:
«Ոսկե ծիրան» 13–րդ միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը հայտնել է, որ կինեմատոգրաֆի նորույթների համաշխարհային պրեմիերաներ կկայանան Երևանում` կինոփառատոնի շրջանակում, որը կանցկացվի հուլիսի 10–17–ը։ Նրա խոսքով` կինոփառատոնի շրջանակում կկազմակերպվեն ֆրանսիական, գերմանական, ռուսական, լեհական, անգլիական, դանիական կինոյի օրեր, որոնց ժամանակ կցուցադրվեն միջազգային հեղինակավոր կինոփառատոններին ներկայացված լավագույն ֆիլմերը։–0–
Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի երկրորդ ծնունդը հնարավոր դարձավ Accor աշխարհի առաջատար հյուրանոցների խմբի և Project Inter-Invest ընկերության նոր նախագծի շնորհիվ. ՖՈՏՈ