ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 6-ին ժամը 15.00-ից մինչև 20.00 և վաղը՝ ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին:
Ընդ որում, երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Այս ուղղությունը փակվել է հունիսի 23–ին անցակետից 2 կմ հեռավորության վրա տեղի ունեցած քարաթափից հետո, որտեղ Տերեկ գետի վարարման հետևանքով 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել է։ Անվտանգության նկատառումներից ելնելով` այդ հատվածը երթևեկության համար փակվել է։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում