Բժիշկները հերքում են արհեստական շնչառության սարքին միացված երեխայի մոտ H1N1 վիրուսի առկայության մասին տեղեկությունները

13.01.2016, 10:40
Սիսիանցի 3 տարեկան երեխայի մոտ հաստատված չէ գրիպի H1N1 ենթատիպի առկայությունը:
Բժիշկները հերքում են արհեստական շնչառության սարքին միացված երեխայի մոտ H1N1 վիրուսի առկայության մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Սիսիանցի 3 տարեկան երեխայի մոտ հաստատված չէ գրիպի H1N1 ենթատիպի առկայությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Երեխան գլխուղեղի ցնցումով հունվարի 11–ին տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նրա մոտ ախտորոշվել է  H1N1 վիրուսը։

«Իրականությանը չեն համապատասխանում խոսակցություններն այն մասին, որ երեխայի մոտ հաստատվել է «խոզի գրիպ» ախտորոշումը։ Երեխան միացված է արհեստական շնչառության սարքին գլխի վնասվածքի պատճառով։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր», – ասաց Դալլաքյանը։

 Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխա է մահացել. նրա մոտ հաստատվել է H1N1 վիրուսը >>

Հունվարի 12–ին ժամը 20։00–ի դրությամբ ՍՇՎ–ով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 799` հունվարի 11–ին ժամը 20։00–ի դրությամբ գրանցված 855–ի դիմաց։ Հանրապետությունում մահացել է ութ մարդ, որոնց մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։–0–