478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխա է մահացել. նրա մոտ հաստատվել է H1N1 վիրուսը
20:34
12 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխա է մահացել, նրա մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։

Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մահացած երեխան վիրահատվել է։ Միաժամանակ երեխայի մոտ հատատվել է H1N1 ենթատեսակը։

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսի հետևանքով կին էր մահացել։

H1N1 վիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 7–րդ դեպքը. հիվանդությունը սկսում է նահանջել>>

Առողջապահության նախարարությունը նաև տեղեկացնում է, որ այսօր առաջին օրն է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում:

«Մինչև այժմ ամեն օր նկատվում էր հիավանդացության աճ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նաև ներկայացրել է հիվանդների թվի մասին թարմ տվյալներ։ Մասնավորապես, հունվարի 11-ին նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսից հետո մինչև ժամը 20:00-ը թոքաբորբով հիվանդների թիվը 412 էր, այսօր ժամը 20:00-ի դրությամբ հիվանդների թիվը նվազել է`  հասնելով 396:

Վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների թիվը 92-ից օրվա ավարտին դարձել է 81: Սուր շնչառական վարակներով հղի կանանց թիվը նախկին 101-ից դարձել է 85, ապա նվազել է` հասնելով 78-ի:

Սուր շնչառական վարակներով երեխաների թիվը 720-ից դարձել է 684:

«Այս պահի դրությամբ 14 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք: Նրանցից 8-ի մոտ է հաստատվել է գրիպի H1N1 ենթատեսակը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը հունվարի 11-ին ժամը 20:00-ին 855 էր, իսկ այս պահին 799 է:

Ամփոփելով վերջին տվյալները` կարելի է արձանագրել, որ կանխարգելիչ և բուժական աշխատանքների, ինչպես նաև իրազեկման արդյունքում, ընդհանուր առմամբ, հանրապետությունում նկատվում է հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակի կայունացում և դեպքերի նվազման միտում, նշում են նախարարությունից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
17 Օգոստոսի 2017
ՔԱԳՎ ղեկավարը Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում է խոստացել
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը խոստացել է Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում։
15:25
17 Օգոստոսի 2017
Լուսացույցների աշխատանքի ռեժիմը Հանրապետության հրապարակում կփոխվի
Օգոստոսի 17-ից Հանրապետության հրապարակում կկատարվի լուսացույցների աշխատանքի փոփոխություն։
15:09
17 Օգոստոսի 2017
Ծառի տակ գտած նորածնի անվանակոչությանը ամբողջ գյուղն է մասնակցել
Նորածնի խնամքով ողջ գյուղ է զբաղվում։
14:40
17 Օգոստոսի 2017
Սուրենյանը հուսադրել է շոգի սիրահարներին ու պատմել, թե ինչու անձրևները Խոսրովի անտառի կողքով անցան (ՖՈՏՈ)
Արարատյան դաշտում, մասնավորապես Խոսրովի արգելոցի հատվածում ցիկլոնը թույլ է արտահայտվել:
13:55
17 Օգոստոսի 2017
Պարզվում են նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ
Միջոցներ են ձեռնարկվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
12:25
17 Օգոստոսի 2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի երկու խաչմերուկներում
Երևանի երկու խաչմերուկներով երթևեկող տրանսպորտային միջոցները կընթանան առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:
11:43
17 Օգոստոսի 2017
«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները
Այս պահին ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը:
10:46
17 Օգոստոսի 2017
Խոսրովի անտառում իրականացվում է օդային հետախուզություն
Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
20:12
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են
Չորեքշաբթի ժամը 17։30–ի դրությամբ Խոսրովի արգելոցում հաջողվել է մարել մոտ 2.5 կմ երկյանքով բռնկման հիմնական օջախները:
19:14
16 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը:
15:37
16 Օգոստոսի 2017
ՀՀ վարչապետը համատեղել է արձակուրդն ու բիզնես–ծրագրերը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Վարչապետներն, այնուհետև, մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին:
15:10
16 Օգոստոսի 2017
Խոսրովի արգելոցում կան տարածքներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից. Ա. Աղասյան
Խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել։