Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. վիզաների վարչության պետը մանրամասնում է
24.06.2018,
11:00
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. վիզաների վարչության պետը մանրամասնում է:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն, Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը։
Загружается новость ... "Лево"
Բիչախչյանը մասնավորապես նշել է, որ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը, հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը, ՀՀ Սահմանդրությանը ծանոթ լինելը:
«ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում: Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն: Ի դեպ, չեն հանձնելու հայերենի և ՀՀ Սահմանադրության իմացության թեստ», – նշել է Բիչախչյանը։–0–