ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել արդարադատության փոխնախարար նշանակելու մասին:
Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Խաչիկյանը:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Վարդապետյանը:–0–