ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով կդառնա ՀՀ վարչապետ այս տարվա ապրիլին

15.01.2017, 11:00
Հայկական լրատվամիջոցները նշել են ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը, ով կղեկավարի կառավարությունը 2017 թ.-ի ապիրիլին:
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով կդառնա ՀՀ վարչապետ այս տարվա ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ժամանակ» թերթը նշել է ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը, ով կղեկավարի կառավարությունը 2017 թ.-ի ապիրիլին:

«Սերժ Սարգսյանի համար ամենահարմար և հնարավոր վարչապետի թեկնածուն 2017 թ.-ի ապրիլից մինչև 2018 թ.-ի ապրիլի 9-ը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Է։ Այդ նպատակով Է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխություննեիի», - գրում է թերթը:

Ինչպես նշում է պարբերականը, այդ պատճառով որոշվել Է, որ Վիգեն Սարգսյանը պետք Է գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը։ Ըստ այս ծրագրի՝ 2018թ. ապրիլին՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ, ՀՀԿ-ն տարբեր երթեր և հանրային միջոցառումներ կանցկացնի, որտեղ «կաղաչեն», որ Սերժ Սարգսյանը դառնա երկրի վարչապետ։

«Եթե Կարեն Կարապետյանն այս դասավորության մեջ իր համար հարմար պաշտոն չգտնի, կամ պետք Է ամեն ինչ անի, որ այս ծրագրերը տապալի, կամ կրկին մեկնի Ռուսաստան», - գրում է թերթը։ -0-