413.78
4.82
386.17
+18
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում շահագործման է հանձնվել նոր բնակարանային համալիր (ՖՈՏՈ)

12:59
08 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան բնակելի շենքային համալիրի հիմնարկեքին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

серж саргсян комплекс зейтун1.jpg

Հանդիսավոր միջոցառման շրջանակում կազմակերպված մշակութային ծրագիրը դիտելուց հետո Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք շենքային համալիրի շինարարական նախագծերին և ծրագրի մանրամասներին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային այս համալիրում նախատեսվում է կառուցել 210 բնակարան, որը շուկայականից ցածր գներով հատկացվելու է երիտասարդ մասնագետներին: Համալիրը բաղկացած է լինելու 3 մասնաշենքերից և ունենալու է 15 հարկ: 

серж саргсян комплекс зейтун5.jpg

Առաջին հարկում կառուցվելու են հասարակական նշանակության տարածքներ։ Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, անցկացվելու է արտաքին լուսավորություն։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիարդ 7 միլիոն դրամ։ «Զեյթուն 3»-ի շահառուների հիմնական թիրախային խմբում են բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու ԳԱԱ գիտաշխատողները:

серж саргсян комплекс зейтун3.jpg

Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է մայրաքաղաքի Պ. Սևակի փողոցում վերոնշյալ ծրագրով կառուցված «Զեյթուն 2» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի պաշտոնական բացմանը, որի ժամանակ ԵՊՀ շրջանավարտների միավորումը ամփոփել է Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին սոցիալական բնակարանաշինության ծրագրի 10-ամյա գործունեությունը: Պատասխանատուների ներկայացմամբ՝ բոլոր ընթացիկ և առաջիկա ծրագրերով նախատեսված բնակարանների թիվը՝ 3302 է, կառուցապատումների ընդհանուր արժեքը՝ շուրջ 100 մլրդ դրամ: Արդեն իսկ կառուցված և ընթացքի մեջ գտնվող բնակարանների թիվը՝ 2012 է, իսկ կառուցման արժեքը՝ շուրջ 43.25 մլրդ դրամ:

серж саргсян комплекс зейтун2.jpg

Հանրապետության նախագահը շրջել է նորաբաց շենքային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին և բնակարանային պայմաններին, մասնակցել շահառու՝ երիտասարդ ընտանիքներից մեկի բնակարանամուտին:

«Զեյթուն 2»-ի շահառուների թիրախային խմբում ընդգրկվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտաշխատողներ և դասախոսներ, երիտասարդ բժիշկներ, արվեստագետներ, գիտնականներ, լրագրողներ և մանկավարժներ, ՀՀ բանկերում, վարկային կազմակերպություններում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպություններում աշխատող մասնագետներ, պետական և համայնքային ծառայողներ:

серж саргсян комплекс зейтун.jpg

Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ այս համալիրն ունի 134 բնակարան: Համալիրի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է և ասֆալտապատվել, արմատապես նորացվել են կոմունիկացիոն համակարգերը:

Միջոցառման շրջանակներում Նախագահին ներկայացվել է նաև նոր կառուցվելիք մեկ այլ՝ «Վերածնունդ» բնակելի երիտասարդական ավանի նախագիծը, որը կմեկնարկի 2018թ. մայիսին և կավարտվի 2021թ. սեպտեմբերին: Կկառուցվի 1080 բնակարան:

Նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից «Զեյթուն 1, 2 և 3» ծրագրերի բազմաբնակարան համալիրների երիտասարդ ընտանիքների ակտիվ հանգիստը և ժամանցը կազմակերպելու նպատակով կառուցվող «ԻնՍպորտ» մարզահամալիրի շինարարական աշխատանքների ընթացքին: Կառուցվելիք մարզահամալիրն իր մատչելիությամբ հասանելի է լինելու ոչ միայն շրջակա շենքերի բնակիչների, այլև բոլոր համաքաղաքացիների համար: Մարզահամալիրի կառուցապատման ընդհանուր արժեքը կազմում է 1.72 մլրդ ՀՀ դրամ, բացումը նախատեսվում է իրականացնել 2018թ. սեպտեմբերին:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ