Երևանում կազմակերպված ջահերով երթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

23.04.2016, 22:39
Շաբաթ օրը Երևանում ՀՅԴ–ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Երևանում կազմակերպված ջահերով երթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը Երևանում ՀՅԴ–ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

 - рис.1

 - рис.2

Ջահերով երթը նվիրված է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, որը նշվում է ապրիլի 24–ին։

 - рис.3

 - рис.4

Երևանի կենտրոնում կազմակերպված ակցիայի ժամանակ վառվել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդ`իրենց հետ տանելով Հայաստանի և ԼՂՀ–ի 30 մետրանոց դրոշները։

 - рис.5

 - рис.6

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

 - рис.7

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-