Երևանում ձիու մսի վաճառք է կանխվել (ՖՈՏՈ)

19.12.2017, 16:57
Երևանում կրկին ձիու մսի վաճառք է կանխվել։
Երևանում ձիու մսի վաճառք է կանխվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:–0–

 - рис.1