414.49
4.78
386.98
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում` ԱԳՆ–ի շենքի դիմաց, բողոքի ցույց է անցկացվում` ընդդեմ ԵԱՀԿ ՄԽ–ի պասիվ գործունեության

15:22
09 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/.ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց այս րոպեներին բողոքի ցույց է անցկացվում` ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի պասիվ գործունեության, դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Այս րոպեներին Արտգործնախարարության շենքում անցկացվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հանդիպումը։

Акция напротив здания МИД Армении

Ցուցարարները թափահարում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշները, որոշ ցուցարարների ձեռքում կան պաստառներ, որոնց վրա գրված է «Ալիևը մարդասպան է», «Ղարաբաղն անկախ է»։ Ցուցարարները վանկարկում են «Արցախը մերն է»։

акция, протест

Акция протеста Карабах

Կազմակերպիչները հայտարարել են, որ պատրաստվում են սպասել մինչև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դուրս գան նրանց մոտ:

Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ Ադրբեջանի կողմից ապրիլի 2-ին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը, մինչ այս պահը որևէ հստակություն չեն մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։

акция, протест

акция, протест

«Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և, հատկապես, հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանական կողմի գործողությունների մեջ», - ասվում է հայտարարության մեջ։ 

акция, протест

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով