ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 1/ 4 հասցեում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված hասցեում հայտնաբերել էին 51-ամյա Վաղարշակ Ասլանյանի դին, հաղորդում է
shamshyan.com–ը։
Արդեն հաջորդ օրը քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (սպանություն)։
Շենգավիթի ոստիկանների և քննիչների Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվեց, որ Վ. Ասլանյանին ծեծելով սպանել է մշտական բնակության վայր չունեցող, 45-ամյա Նորայր Ավագյանը, ում կալանավորելու միջնորդությամբ Շենգավիթի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Շենգավիթի վարչական շրջանի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչը դատարանի կողմից բավարարվել է։–0–