ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 27-ին Երևանի Մարգարյան ծննդատանը ծնվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի առաջնեկը, հաղորդում է shamshyan.com–ը։
Երեխան տղա է, իսկ ծննդաբերությունն անցել է բարեհաջող:
Օսիպյանը համազգային ճանաչում է ձեռք բերել` հետևելով Երևանում անցկացվող բոլոր ակցիաների կարգ ու կանոնին, որոնց ընթացքում ակտիվորեն շփվում է լրագրողների հետ։ –0–