Երևանի խանութներում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում

06.12.2017, 12:17
Երևանի խանութներից մեկում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում:
Երևանի խանութներում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի խանութներից մեկում ադրբեջանական կոնֆետներ են վաճառվում, գրում է «Առավոտը»։

Թերթը մեջբերում է երևանցիներից մեկի խոսքերը, ով դժգոհ է տան մոտակայքում գտնվող խանութից գնված կոնֆետի որակից։

«Երևանում՝ տանս մոտ խանութից, գնել էինք կոնֆետներ։ Փորձելուց հետո, քանի որ հին էին ու տհաճ համ ունեին, սկսեցինք փնտրել արտադրողին։ Առաջին երկու թղթի վրա ոչ մի նշում չգտանք, իսկ երրորդի վրայի գրությունը խոշորացույցով վերծանեցինք՝ «Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան», – մեջբերում է թերթը Երևանի բնակչի խոսքերը։

«Հիշեցնենք, որ ադրբեջանական ապարանքները հայկական շուկայում նորություն չեն։ Ոչ վաղ անցյալում էլ մեր սպառողները համտեսեցին ադրբեջանական խնձոր ու թեյ», – նշում են հոդվածի հեղինակները։–0–