Երևանի կենտրոնում 14 ժամ ջուր չի լինի

28.09.2017, 11:33
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։
Երևանի կենտրոնում 14 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։

«Պլանային աշխատանքներով պայմանավորված`  սեպտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Նար-Դոս փող. 73, 73/1, 75, 77, Քաջազնունի փող. 14, Զավարյան փող. 64 համարների  ջրամատակարարումը», – նշվում է Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ 


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:–0–