419.01
3.96
395.22
+10
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանում 36 մլն դրամ է հափշտակվել

18:55
07 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից պետական միջոցների տնօրինման իրավաչափությունը:

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստում արձանագրվել է ընդհանուր 15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ:

Բացի այդ, ՊՈԱԿ-ին պատկանող տպարանում իրականացված գույքագրման արդյունքում արձանագրվել է 17.876.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ:

Միաժամանակ, 2016թ. դեկտեմբերի 25-ին ՊՈԱԿ-ին պատկանող Ծաղկաձորի հանգստյան տանն իրականացված գույքագրմամբ արձանագրվել է 2.691.699 ՀՀ դրամ արժողության պարենային և նյութական միջոցների պակասորդ:

Նկատի ունենալով, որ հայտնաբերված ընդհանուր 36.340.692 ՀՀ դրամ արժողության պարենային և նյութական միջոցների պակասորդի փաստն առերևույթ պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և երկու դրվագ՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով) կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև պետական միջոցների տնօրինման այլ խնդրահարույց փաստեր, որոնք պատշաճ ստուգման կենթարկվեն հարուցված քրեական գործի շրջանակում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:50
11 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանը տուգանվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է
13:59
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների թոփ 10-ում՝ առաջ անցնելով ԱՊՀ և տարածաշրջանի բոլոր երկրներից.
13:25
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
Ամենագունեղ հեքիաթը. Հայաստանում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն կանցկացվի
10:35
11 Հոկտեմբերի 2023
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Լարսը փակ է բեռնատարների համար
23:37
10 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ տվեց Գրանադայի հանդիպումը ՀՀ-ին. պարզաբանում է Փաշինյանը
Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, թե ինչ տվեց Գրանադայի հանդիպումը Հայաստանին
21:03
10 Հոկտեմբերի 2023
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
Զինծառայող է ձերբակալվել՝ համածառայակցի սպանության կասկածանքով
20:59
10 Հոկտեմբերի 2023
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
16:07
10 Հոկտեմբերի 2023
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք հանրային քրեական հետապնդում է հարուցվել
14:58
10 Հոկտեմբերի 2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. գործը դատարանում է
13:16
10 Հոկտեմբերի 2023
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Վայոց Ձորի մարզի Սերս համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ
12:43
10 Հոկտեմբերի 2023
«Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը» համագործակցության հուշագիր ստորագրեցին
Ավինյանի խոսքով, խմբակցությունները միասին կկառավարեն քաղաքը
11:38
10 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ