Վարուժան Ավետիսյանը զգուշացնում է «ծանր» հետևանքների» մասին, եթե ոստիկանությունը շարունակի կրակել

29.07.2016, 20:25
Եթե ոստիկանությունը շարունակի կրակել, այս ամենը կունենա ծանր հետևանքներ, հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մամուլի քարտուղար, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։
Վարուժան Ավետիսյանը զգուշացնում է «ծանր» հետևանքների» մասին, եթե ոստիկանությունը շարունակի կրակել
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Եթե ոստիկանությունը շարունակի կրակել, այս ամենը կունենա ծանր հետևանքներ, հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մամուլի քարտուղար, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Եթե մեր պահանջները չկատարվեն, եթե նրանք շարունակեն կրակել մեր ուղղությամբ, սպանել և վիրավորել մեր տղաներին, մենք ստիպված կլինենք դիմել գործողությունների ինքնապաշտպանության նպատակով։ Այս ամենը կունենա ծանր հետևանքներ», – ասել է Ավետիսյանը Civil.net–ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Ավետիսյանը հայտարարել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ») ոտքից վիրավոր է։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանն ու ավելացրեց, որ իրապավահ մարմինները վիրավորել են խմբի ևս երկու անդամների։ –0–