Կրակահերթեր ՊՊԾ գնդի տարածքում, կա վիրավոր. ոստիկանություն

29.07.2016, 17:16
Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել:
Կրակահերթեր ՊՊԾ գնդի տարածքում, կա վիրավոր. ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել, Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Քիչ առաջ «Առաջին լրատվականի» հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ ոտքից վիրավորվել է Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը)։–0–