411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

«Վանաձոր քիմպրոմում» 94 տ հեղուկ ամոնիակ կա. այն կարող է դառնալ մասսայական թունավորումների պատճառ

11:19
09 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Վանաձոր քիմպրոմը», ինչպես հայտնի է, գտնվում է լուծարման ու ապամոնտաժման փուլում, մինչդեռ գործարանում առկա քիմիական բազմաթիվ նյութեր լուրջ վտանգ են պարունակում վանաձորցիների համար, գրում է «Հայկական ժամանակը»։

Գործարանում պահպանություն չի իրականացվում, քիմիական նյութերի պահման պայմանները առավել քան վտանգավոր ու անթույլատրելի են՝ վթարային ազդանշանի համակարգը գործարանում անջատված է:

««Վանաձոր քիմպրոմում» ամենավտանգավորը թերևս գործարանում առկա մոտ 94 տ հեղուկ ամոնիակն է և մոտ 4,25 տ ամոնիակաջուրը, որոնք պահպանվում են նոր պահեստարանի 6 բաքերում: Ժամանակի ընթացքում ամոնիակի պահպանման բաքերը, խողովակները և սարքավորումները քայքայվել են: Պահեստարանում սպասարկման աշխատանքներ չեն իրականացվում», – գրում են հոդվածի հեղինակները։

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում նշել է, որ շոգ եղանակներին հեղուկ ամոնիակը տաքանալու հետևանքով սկսում է գոլորշիանալ, ապա բաքերում ճնշումը մեծանում է և կարող է պայթյունի պատճառ դառնալ։

«Նախկինում եղել է հսկողություն բաքերում ճնշման նկատմամբ, և դրա բարձրացման ժամանակ գոլորշին ուղղորդվել է դեպի ամոնիակաջուր պարունակող բաք: Քանի որ պահեստարանում էլեկտրասնուցում չկա, ապա չի գործում նաև վթարային՝ վերգետնյա բաքերից մեկի վնասման դեպքում պահեստարանի տակ գտնվող ստորգետնյա պահեստային բաք ամոնիակի արտահոսքն ապահովող ավտոմատ համակարգը», – նշել է Հովհաննիսյանը։

Թերթի հաղորդմամբ, մասնագետներից կազմված խումբը ուսումնասիրություններ է իրականացրել գործարանի տարածքում, ներկա ու սպասվելիք վտանգների մասին տեղյակ են բոլոր կառույցներում, սակայն խնդրին վերջնական լուծում տալ և աղետը կանխել չի շտապում և ոչ ոք:

«Նախ պարզ չէ, թե որ բաքում ինչքան ամոնիակ կա: Մենք միայն գիտենք, որ 6 բաքերում կա 94 տոննա ամոնիակ, եթե անգամ բաքերից մեկից արտահոսք լինի, քիմիական վտանգավոր նյութերից մասսայական թունավորումներ կլինեն»,-ասել է Կարեն Հովհաննիսյանն ու հավելել, որ ամոնիակի պահպանման ներկայիս պայմանները չեն համապատասխանով անհրաժեշտ չափանիշներին։

«Լուծումը հետևյալն է՝ կամ պետք է պահպանման համակարգ, էլեկտրասնուցում ու սպասարկող համակարգ, կամ՝ տեղափոխում, սակայն Հայաստանը չունի տրանսպորտային միջոց դրանք տեղափոխելու համար…», – ասել է Հովհաննիսյանը։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք հարցը վերջերս մեկ անգամ ևս բարձրացրել են պատկան մարմինների մոտ՝ հնարավոր լուծումը գտնելու և վտանգը կանխելու վերաբերյալ:

Հաջորդ ամենալուրջ ու օրակարգային խնդիրը քիմգործարանում հնարավոր վթարի դեպքում ահազանգի համակարգի բացակայությունն է, ինչն էլ կհանգեցնի աղետին ուշ արձագանքման: Բարձրացված խնդիրը պետք է լուծվի կառավարական մակարդակով, գրում է թերթը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են