ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հանրապետական կուսակցության նիստից հետո խմբակցության ղեկավար Վաղրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կուսակցությունը միասնական է ու կհայտնի իր կարծիքը։
Загружается новость ... "Лево"
Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ չորեքշաբթի Կարապետյանի հետ նախատեսված բանակցությունները չեն կայանա, և բողոքի շարժումը վերսկսում է քաղաքացիական անհնազանդության տոտալ ակցիաները, քանի որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Դրան ի պատասխան` Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմությունն առաջ է քաշել նոր պահանջներ, ինչպես նաև նշեց, որ դիմել է ՀՀ նախագահին` առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին քննարկել ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
«Մենք մեծամասնություն ենք ներկայացնում Ազգային ժողովում ու որոշում կկայացնենք մեր թեկնածուի վերաբերյալ: Կարեն Կարապետյանը հիմա վարչապետի պաշտոնակատար է, նա կատարում է իր աշխատանքը: Կուսակցությունում չկան տարաձայնություններ», - ասաց Բաղդասարյանը:
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–