ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ՍԴ դատավորի ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքները: Գրիգորյանի օգտին քվեարկել են 99, դեմ` 22 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:-0-