438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլոր Visa քարտապաններին առաջարկում է զեղչեր և հատուկ առաջարկներ

12:21
16 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 2017թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլորVisa քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվել «Հատուկ առաջարկից», որի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարումներն ապրանքների և ծառայությունների դիմաց կլինեն ոչ միայն հարմարավետ, այլև թույլ կտան խնայել դրամային միջոցներ արտասահման մեկնելիս, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հատուկ առաջարկի» շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները, ճանապարհորդելով Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մի շարք երկրներում, կկարողանան ստանալ զեղչեր` մինչև 40%, օգտվել այնպիսի ակցիաներից, ինչպիսիք են մեկ ծառայություն ձեռք բերելու դեպքում երկրոդը ստանալ անվճար, խոշոր գնումներ կատարելիս` գումարի մի մասի վերադարձ, ինչպես նաև նվերներ` Visa քարտով վճարում կատարելով հետևյալ ոլորտի առևտրային կետերում. հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ, թանգարաններ,թատրոններ,
հագուստի, զարդերի, աքսեսուարների, օծանելիքի, քաղցրավենիքի խանութներ, նավով, ավտոբուսով, հեծանիվով շրջագայելիս, SPA-կենտրոններ, լողավազաններ այցելելիս, VIP ծառայություններից օգտվելիս, մեքենա, մոտոցիկլ վարձակալելիս, օդապարիկով, ինքնաթիռով թռչելիս, պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանման ծառայություններից օգտվելիս, առցանց գնումներ կատարելիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին հասանելի են Visa միջազգային վճարային համակարգի հետ համագործակցող ավելի քան 70 առևտրային կազմակերպություններ, ինչպիսիք են Calvin Klein–ը, De Passion–ը, Best Western Hotels & Resorts–ը, Luxury Flight–ը, Larusmiani–ն, Benson & Clegg–ը, Princess Cruises–ը, BCBGMAXAZRIA–ն, Madam Tussauds–ն, Wilson Leather–ը, eBags–ը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է իմանալ` անցնելով հետևյալ հղմամբ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու