425.62
4.27
394.46
+2
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանը մեկնաբանել է ՍՇՎ–ի հետ կապված իրավիճակը`ներկայացնելով թարմ տվյալներ (ՎԻԴԵՈ)

20:25
15 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Facebook–յան ուղիղ եթերում թարմ տեղեկություններ է ներկայացրել այս պահին ՍՇՎ–ի հետ կապված իրավիճակի մասին Հայաստանում։

«Ճիշտ է մենք այսօր հանդես ենք եկել հայտարարությամբ, բայց կան ավելի թարմ տվյալներ, որոնցով ուզում եմ ձեզ հետ կիսվել», – նշել է նախարարի պաշտոնակատարը` ընդգծելով, որ իրավիճակը, լինելով ակտիվ, ամեն դեպքում կայուն է։

«Այսօրվա տվյալները խոսում են դեպի կայունացում, անկում գնալու մասին։ Օրինակ, եթե վերցնենք դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական վարակներով երեխաների բացակայությունները, ապա մենք ունենք ընդամենը 2,4տոկոս բացականեր ամբողջ հանրապետությունում», – ասել է Թորոսյանը։

Նա ներկայացրել է նաև ՍՇՎ–ով պայմանավորված շտապօգնության կանչերի հետ կապված իրավիճակը։

«Արդեն 3–րդ օրն է ունենք շտապօգնության կանչերի նվազում, ինչը խոսում է այն մասին, որ հիվանդացությունը կայունանում և նվազում է», – ընդգծել է Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, գրանցվում է նաև հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում ՍՇՎ–ով հոսպիտալացված հիվանդների թվի իջեցում։

Загружается новость ... "Лево"

«Արդեն 2–րդ օրն է ունենք հիվանդանոցների բաժանմունքներում հոսպիտալացվածների թվի կայունացում, այսինքն կտրուկ աճ կամ աճ ընդհանրապես չունենք։ Հիմա մենք հիվանդանոցներում ավելի շատ ունենք դուրս գրումներ, քան ընդունելություններ։ Դա էլ է խոսում իրավիճակի կայունացման մասին», – ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը։

Միաժամանակ, նա նշել է, որ առկա է պոլիկլինիկական հիմնարկներ դիմելիության մի փոքր աճ։

«Դա իրականում դրական է, որովհետև փաստացի մարդիկ սիմպտոնների դեպքում դիմում են պոլիկլինիկաներ, դա էլ նպաստում է, որ հիվանդանոցներում դիմելիությունն ու հոսպիտալիզացիան անկում է ապրում», – ասել է Թորոսյանը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՆ–ն` իր անձնակազմով և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնն` իր անձնակազմով ամենօրյա, ամենժամյա ռեժիմով հետևում է իրավիճակին։

«Մենք ինքներս ենք այսօր ողջ օրն այցելել ենք Երևանի և մարզերի հիվանդանոցներ` տեղում ծանոթանալու իրավիճակին», – ասաց Թորոսյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշեց նաև, որ իրականացվում է դպրոցներում ջերմաստիճանի մոնիտորինգ։

«Որոշ դպրոցներում ջերմաստիճանային ռեժիմն այդքան էլ լավ չի պահպանվում։ Իհարկե, ունենք դրական դինամիկա։ Օրինակ հունվարի 8–ի դրությամբ մոտ 450 դպրոցում և 52 մանկապարտեզում ենք ունեցել ջերմաստիճանային ռեժիմի խախտում, հիմա ունենք ջերմաստիճանային ռեժիմի խախտում մոտ 200 դպրոցում և 21 մանկապարտեզում։ Այս ամեն ինչն իհարկե ասվում է տարածքային իշխանություններին», – ասաց Թորոսյանը։

Նա կրկին կոչ արեց պահպանել ջերմաստիճանային ռեժիմը` նշելով, որ դա այն հիմնական գործոնն է, որի դեպքում երեխաները վարակվում են։

Նա խոսեց նաև գրիպի շտամի մասին։

«Ինչպես գիտեք գրիպը վարակիչ վիրուսային հիվանդություն է։ Այս տարի շրջանառվում է ոչ միայն H1N1 շտամը, այլև այլ շտամեր, օրինակ H3N2 շտամը և B գրիպի շտամը։ Որպես այդպիսին մենք չունենք H1N1–ի կամ որևէ այլ շտամի համաճարակ։ Ունենք տարբեր շտամերի շրջանառություն», – ընդգծեց Թորոսյանը։

«Անդրադառնալով հիվանդանոցներում գրանցված մահացության դեպքերին` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դրանք հիմնականում ծանր խրոնիկ հիվանդություններով պացիենտներ են, որոնց կողքից միանում է ինֆեկցիա», – ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը։

Վերջում նա ավելացրեց, որ եթե կարիք լինի բացի հսկողական գործողություններից և բուժական միջամտություններից հանրապետության մակարդակում ձեռնարկել այլ գործողություններ, առողջապահության ոլորտի պատասխանատուներն անպայման դա կանեն։

«Ցանկանում եմ բոլորիդ առողջություն», – եզրափակել է Թորոսյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում