Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել

22.06.2016, 11:56
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել:
Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն արձակուրդից չի վերադարձել, գրում է «Հայկական ժամանակը»։

Մարզպետի ընդունարանից թերթին հայտնել են, որ Խաչատրյանը երեկ աշխատանքի չի եկել:

«Բուժվում եմ». աշխատանքի չգնալու պատճառը թերթի թղթակիցների հետ զրույցում հայտնել է Սուրիկ Խաչատրյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը թերթին հայտնել է, որ Սուրիկ Խաչատրյանը գտնվում է բուժման մեջ։

«Սյունիքի մարզպետը վարչապետի որոշմամբ արձակուրդ էր մեկնել հունիսի 6-ին: Նույն որոշմամբ նախատեսվում էր, որ մարզպետն արձակուրդում է լինելու մինչև հունիսի 20-ը: Մինչ արձակուրդ մեկնելը մարզպետը «Աստղիկ» բժշկական կենտրոնում վերականգնողական բուժման էր ենթարկվում»,-գրում է թերթը:–0–