Սուրենյանն անակնկալ է խոստացել հայաստանցիներին
19.02.2018,
12:59
Գագիկ Սուրենյանը հերթական անակնկալն է խոստացել հայաստանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հերթական անակնկալն է խոստացել հայաստանցիներին։
«Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով», - գրել է նա Facebook-յան իր էջում:
Նշենք, որ փետրվարի 19-ից Հայաստանում ամենուրեք դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյուն է տեղում, նախալեռնային ու հովտային շրջաններում` ձյուն: Երևանում նույնպես անձրևային եղանակ է։ 0-