431.27
5.71
396.02
-4
Եղանակը Երևանում
Հայ

Սուրենյանը հուսադրել է շոգի սիրահարներին ու պատմել, թե ինչու անձրևները Խոսրովի անտառի կողքով անցան (ՖՈՏՈ)

14:40
17 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հուսադրել է շոգի սիրահարներին։

«Շոգի և արևի երկրպագուներ, շատ մի տխրեք, վաղվանից ամառը կվերադառնա Հայաստան»,– Facebook–յան իր էջում գրել է օդերևութաբանը։

 Նա նաև պարզաբանել է, թե ինչու են Հակաստանում տեղացած անձրևները Խոսրովի անտառի կողքով անցել։ Ըստ նրա` ինչպես և կանխատեսվել էր օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 16-ին և 17-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ, հատկապես առատ տեղումներ են գրանցվել Ամասիայի և Թալինի հատվածում 36-41 մմ։ «Որպեսզի պատկերացնեք թե որքան առատ է եղել Թալինի և Ամասիայի հատվածում թափված անձրևը, պետք է ասեմ, որ այն կազմում է Երևանի ամբողջ օգոստոս ամսվա տեղումների միջին քանակի քառապատիկը,–գրել է Սուրենյանը։

Суренян, график осадков

Նա նաև նշել է, որ Արարատյան դաշտում, մասնավորապես Խոսրովի արգելոցի հատվածում ցիկլոնը թույլ է արտահայտվել, ինչի հետևանքով այդ հատվածում դիտված անձրևները եղել են համեմատաբար կարճատև և թույլ։ «Չնայած հզոր ամպամածության գոտու առակայությանը՝ օդային հոսանքները տեղումնաբեր ամպերը Խոսրովի արգելոցի տարածքից տեղափոխել են Ջերմուկի և Արենիի տարածք, որտեղ դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտում քիչ տեղումները պայմանավորված են եղել նաև տևական ժամանակ խիստ բարձր ջերմային ֆոնով և անձրևազուրկ օրերով, ինչի հետևանքով օդի հարաբերական խոնավությունը եղել է շատ ցածր»,– ընդգծել է նա։

Суренян, график осадков

Նա տեղեկացրել է, որ ներկա պահին Խոսրովի արգելոցի հատվածում անձրև է տեղում ։ Այսօր ժամանակ առ ժամանակ և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում նաև Արարատյան դաշտում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 18-22-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի բարձրացում մոտ 4-5 աստիճանով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
10 Փետրվարի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՀՀ կենսաթոշակառուների ավելի քան 20%-ը ստանում է կենսաթոշակ բանկի քարտերով
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչև 110 հազ․մարդ
14:42
10 Փետրվարի 2023
Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից
ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը և կոչ են անում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից
14:28
10 Փետրվարի 2023
ՊՆ–ում մեկնաբանել են Պապիկյանի հրաժարականի մասին լուրերը
ՊՆ–ում մեկնաբանել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին լուրերը
11:38
10 Փետրվարի 2023
Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ փորձել են տեղափոխել ավելի քան 1 կգ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդեր (ՖՈՏՈ)
Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1կգ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի տեղափոխումը Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով. ՖՈՏՈ
20:03
09 Փետրվարի 2023
Առաջինը Հայաստանում. MyAmeria-ում գործարկվել է Visa Card Subscription-ը
Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում ավելացել է նոր գործառույթ` Visa Card Subscription, որն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հայաստանում
18:42
09 Փետրվարի 2023
Մեղադրանք է առաջադրվել պաշտպանության ևս մեկ նախկին նախարարի. դատախազությունը պահանջում է կալանք
Դատախազությունը պահանջում է կալանք. մեղադրանք է առաջադրվել պաշտպանության ևս մեկ նախկին նախարարի.
15:17
09 Փետրվարի 2023
Հայաստանում կանայք շուտով կկարողանան անցնել պարտադիր ժամկետային զինծառայության
Հայաստանում կանայք կարող են ժամկետային զինծառայության անցնել
13:51
09 Փետրվարի 2023
2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան , սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ
Կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը
12:43
09 Փետրվարի 2023
Փաշինյանը նշեց,թե ինչպես կարելի է զսպել Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը երեկ կրկին փակելուն
12:20
09 Փետրվարի 2023
Մեքսիկայի Սենատը ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Մեքսիկայի Սենատը ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
12:16
09 Փետրվարի 2023
Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը. Ալեն Սիմոնյանը` ընդդիմությանը (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորել է դուրս գալ քաղաքական դաշտից՝ ճանապարհ բացելով նոր ընդդիմությանը. ՎԻԴԵՈ
10:53
09 Փետրվարի 2023
Երևանի «Ոսկու շուկա»–ի գործունեությունը դադարեցվել է
Երևանի «Ոսկու շուկա»–ն փակվել է