Շարմազանով. ՀՀ վարչապետը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է

01.12.2016, 22:54
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանով. ՀՀ վարչապետը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, առաջին փոխնախագահին և փոխնախագահներին պետք է ընտրի ՀՀԿ Խորհուրդը, որի նիստը տեղի կունենա մոտավորապես դեկտեմբերի 20–25–ին։

«ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է», – նշեց Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո։

Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի ցուցակների հետ կապված հարցերը կքննարկվեն 2017 թ.–ին։

Կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը ստեղծվել է ՀՀԿ–ի` նոյեմբերի 26–ին անցկացված հերթական համագումարում։ Կարապետյանն անդամակցել է կուսակցությանը համագումարից մի քանի օր առաջ։ -0-