Սամվել Բաբայանին «Իգլայի» գործով առաջադրված մեղադրանքը մեղմվել է

20.06.2017, 18:21
Սամվել Բաբայանին «Իգլայի» գործով առաջադրված մեղադրանքը օրեր առաջ մեղմվել է։
Սամվել Բաբայանին «Իգլայի» գործով առաջադրված մեղադրանքը մեղմվել է

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի աղմկահարույց գործով մյուս կալանավորվածներին առաջադրված մեղադրանքն օրեր առաջ մեղմվել է, հաղորդում է Yerkir.am–ը` հղում անելով Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանին։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն):

Загружается новость ... "Лево"

Աղբյուրի հաղորդմամբ, ներկայումս Բաբայանն ու մյուսները մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, այն է ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մարտի 22-ին ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ –0–