415.57
4.67
386.18
+19
Եղանակը Երևանում
Հայ

Ռուբեն Վարդանյան. պետք է միավորվենք և անենք հնարավորը հարևաններին ցույց տալու համար, որ նրանց ուզածը չի ստացվում

12:36
24 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ժողովուրդը կարող է հաջողության հասնել և համատեղ ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները, հայտարարեց ռուսաստանաբնակ հայ ձեռնարկատեր, բարերար, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը երկուշաբթի «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր այցելության ժամանակ:

«Հաջողության համար մենք պետք է միավորվենք` սփյուռքն ու հայությունը, և անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր: Եվ դրանով մենք պետք է ցույց տանք բոլորին` մեր հարևաններին, որ նրանց ուզածը չի ստացվում: Մենք մեր լուման ենք ներդնում աշխարհի զարգացման մեջ, ամեն ինչ անում ենք, որ աշխարհը, հիշելով, թե ինչ եղել է 102 տարի առաջ, հասկանա, որ մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս և տալու ենք, որ 3000 տարվա պատմություն ունենք», - ընդգծեց Վարդանյանը:

Նա պատմեց իր պապի կյանքի պատմությունը, ում հաջողվել է փրկվել ջարդերից Օսմանյան Թուրքիայում: «Իմ պապը փրկվել է 7 տարեկանում, այդ իսկ պատճառով ինձ համար այս պատմությունը ոչ թե ողջ ժողովրդինն է, այլ նաև իմ ընտանիքինը», - ասաց նա:

Վարդանյանը նաև ընդգծեց իր և մի խումբ ազդեցիկ մարդկանց հետ համատեղ հիմնած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կարևորությունը:

««Ավրորա» նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ցույց տալ այս պատմության մյուս կողմը, այն է, թե ինչպես հայերին հաջողվեց փրկվել: Օրինակ իմ պապին թուրք է փրկել, մենք պետք է դա հիշենք: Մոտ 120 հազար երեխա փրկվել է ամերիկացիների և այլ մարդկանց շնորհիվ: Եվ մենք միշտ պետք է դա հիշենք», - նշեց նա:

Վարդանյանի խոսքով, հայերը պետք է օգնեն նաև այլ ժողովուրդներին, որոնք այժմ շատ ծանր իրավիճակում են և նույն բանի միջով են անցնում։
Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ