ՌՈ–ն զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք է բացահայտել. ՊՆ

11.06.2018, 15:29
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպքը։
ՌՈ–ն զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք է բացահայտել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպքը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես Facebook–յան իր էջում նշում է ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ:

«Իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում ), կատարվում է նախաքնություն», – նշել է Հովհաննիսյանը։–0–