Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի այսօր. թերթ

01.08.2018, 11:24
Այսօր` կեսօրից հետո, Վերաքննիչ դատարան կներկայացվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը։
Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի այսօր. թերթ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի այսօր` կեսօրից հետո, գրում «Հայոց աշխարհը»։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի, բողոքի ներկայացումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով պայմանավորված։

Загружается новость ... "Лево"

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։–0–