Փաշինյանը մեկնաբանել է որոշ նախարարների հնարավոր հրաժարականը

30.09.2018, 21:14
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է որոշ նախարարների հնարավոր հրաժարականը։
Փաշինյանը մեկնաբանել է որոշ նախարարների հնարավոր հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի մեկնաբանել է որոշ նախարարների հնարավոր հրաժարականը։ 

Այսպես, վարչապետը պատասխանեց ԲՀԿ–ի, «Լուսավոր Հայաստանի» և ՀՅԴ–ի նախարարների պորտֆելների պահպանման նպատակահարմարության մասին հարցին Երևանի ավագանու ընտրություններից հետո։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին կայացան Երևան ավագանու ընտրությունները։ ԿԸՀ–ի որոշման համաձայն, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 57 մանդատ, ԲՀԿ–ն`5 մանդատ, «Լույս» դաշինքը` 3 մանդատ։ 

«Ամեն դեպքում այս պահին ես նման խնդիր չեմ տեսնում։ Եթե ցանկանայի, ապա ինձ ոչինչ չի խանգարում աշխատանքից ազատել այդ կուսակցությունների նախարարներին, սակայն մենք շարունակում ենք աշխատել միասին», – ասաց Փաշինյանը։ 

Իշխող կոալիցիայի անդամներն են «Ելք», «Ծառուկյան» դաշինքներն ու ՀՅԴ–ն։–0–