Փաշինյանը մեղադրել է իր կուսակիցներին Երևանի կառավարումը տապալելու մեջ. թերթ
10.01.2019,
11:06
Երևանցիները դժգոհ են. Փաշինյանը մեղադրել է իր կուսակիցներին Երևանի կառավարումը տապալելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ և, ըստ հանդիպման մասնակիցների, նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին, գրում է «Ժամանակը»։
Մասնավորապես՝ Փաշինյանն իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու և երևանցիների դժգոհությունը հարուցելու համար:
«Պետք է նկատի ունենալ սակայն, որ նման իրավիճակ է ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում», – գրում են հոդվածի հեղինակները։–0–