435.48
4.36
404.42
+5
Եղանակը Երևանում
Հայ

Մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական ներուժը ՀՀ-ում կենտրոնացնելն է. վարչապետը հանդիպել է Սոչիի հայ համայնքի հետ (ՖՈՏՈ)

00:55
14 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Սոչիի օդանավակայանից վարչապետն ուղևորվել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի մոտ նրան դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նրանք ջերմորեն ողջունել են Նիկոլ Փաշինյանին և մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության ընթացքում:

Пашинян, Сочи

Կառավարության ղեկավարը կատարել է մոմավառություն և ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարերի մոտ: 

Пашинян, Сочи

Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում և ցանկանում ասել, որ հպարտ եմ ձեզնով: Ողջ քաղաքական մեր գործընթացի ընթացքում զգացել եմ ձեզնից յուրաքանչյուրի շունչը, աջակցությունը, և այս հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն է, սրանից հետո հայ ժողովուրդը լինելու է հաղթող, հայ ժողովուրդն ի վերջո վերադառնալու է իր հայրենիք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Ես Ռուսաստանի հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Այսօր մեր երկրի, հայ ժողովրդի հեղինակությունը բարձր է ավելի քան երբևէ, և ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք ու երջանիկ լինենք մեր հայրենիքում:

Пашинян, Сочи

Ամենակարևորը, որ ուզում եմ ասել. իսկապես դուք այստեղ էիք, բայց իրականում Երևանում էիք՝ Հանրապետության հրապարակում, ձեզնից շատերը նաև ֆիզիկապես, որովհետև ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, որոնց վերջին անգամ հանդիպել էի Երևանի Հանրապետության հրապարակում: Ուզում եմ ասել, որ երջանիկ եմ ձեր երջանիկ աչքերը տեսնելով, հպարտ եմ ձեր հպարտ աչքերը տեսնելով, ծառայում եմ ձեզնից յուրաքանչյուրին, և որևէ մեկը չկասկածի, որ մեր պայքարն ամեն անգամ, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն տարի նոր հաղթանակներ է բերելու Հայաստանին, հայ ժողովրդին և Արցախին: Եվ ուրեմն հայ ժողովուրդը համախմբած է Հայաստանի Հանրապետության շուրջ, հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի շուրջ և վճռական է, լի էներգիայով՝ շենացնելու, ծաղկեցնելու, հզորացնելու Հայաստանը և Արցախը: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ խոնարվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով, սիրում եմ ձեզնից յուրաքանչյուրին և համբուրում ձեզնից յուրաքանչյուրին: 

Пашинян, Сочи

Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ք դուք և ձեր երեխաները, որ շատ շուտով ապրելու եք ազատ և երջանիկ Հայաստանում: Չկա որևէ կասկած, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, ավելի դաշնակցային և եղբայրական»: 

Ավելի վաղ մամուլի ծառայությունից հաղորդել էին, որ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով