Լոռու մարզի բնակիչը թակարդի միջոցով աղվեսի ձագեր է որսացել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

18.06.2019, 15:38
Լոռու մարզի բնակիչը թակարդի միջոցով աղվեսի ձագեր է որսացել, նրան հայտնաբերել են։
Լոռու մարզի բնակիչը թակարդի միջոցով աղվեսի ձագեր է որսացել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչը թակարդի միջոցով աղվեսի ձագեր է որսացել։ 

 - рис.1

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս.Ա. պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի թռչուններին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

 - рис.2

Ոստիկանության աշխատակիցների կողմից աղվեսներն առգրավվել են ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ բաց են թողնվել վայրի բնություն։ 

Գերատեսչությունից շնորհակալություն են հայտնել «econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքին ահազանգի համար։–0–