438.03
4.45
404.16
-1
Եղանակը Երևանում
Հայ

Լևոն Արոնյանի կինը մեկնաբանել է ՀՀ վարչապետի խորհրդական դառնալու որոշումը

18:59
28 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, մեկնաբանել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական դառնալու որոշումը։

Նոյեմբերի 21–ին Կաոիլին նշանակվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական հասարակական հիմունքներով։ Կաոիլին, մասնավորապես, փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման և միջազգային ֆինանսական ու առևտրային կառույցների հետ համագործակցության հարցում։

Կաոիլին հենց սկզբից հայտարարեց, որ չի համարում իրեն ՀՀ կառավարության և քաղաքական համակարգի մաս, քանի որ դա իրեն հետաքրքիր չէ։

«Ինձ հետաքրքրում է Հայասանի տնտեսական զարգացումը։ Կփորձեմ հասկանալ, թե ինչ կարելի է անել այդ ուղղությամբ։ Եթե իմ փորձի, պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողանամ աջակցել Հայաստանի զարգացմանը` հարմարացնելով միջազգային փորձը, ապա կանեմ դա», – ասաց Կաոիլին։

Նա ևս մեկ անգամ խոստովանեց իր սերը Հայաստանի նկատմամբ և հույս հայտնեց, որ օգտակար կլինի երկրին։ Նա նաև գնահատեց տնտեսական վիճակը հանրապետությունում։

«Անկախության 25 տարվա ընթացքում ձեռք բերված առաջընթացը բավականին շոշափելի է։ Առաջին անգամ Հայաստան եմ այցելել 2007 թվականին, և այս տարիների ընթացքում գրանցված տարբերությունն ակնհայտ է։ Հայաստանի
տնտեսությունը հիմա ավելի զարգացած է։ Ես տեսնում եմ այդ փոփոխությունները և՛ որպես սպառող, և՛ որպես մասնագետ», – ասաց Կաոիլին։

Նա կոչ արեց Հայաստանի բնակիչներին զինվել համբերությամբ և խոստացավ, որ ճիշտ տնտեսական քաղաքանություն վարելու և երկարաժամկետ ռազմավարություն ընտրելու դեպքում մեկ–երկու տարի հետո տնտեսական վիճակը Հայաստանում կփոխվի։

Արիանա Կաոիլին կառավարման և բիզնես խորհրդատվության ոլորտի մասնագետ է։ Նա հայտնի է նաև որպես ավստրալացի շախմատիստուհի։ Ժամանակին նրան անվանում էին «Աննա Կուրնիկովա շախմատում»։ Կաոիլին աշխատել է ֆինանսների, կառավարման, գյուղատնտեսության և հանքաարդյունաբերության ոլորտներում։ Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում ներգրավված է եղել որպես հորհրդատու, ինչպես նաև ներառված է եղել Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության (Asia Pacific Economic Cooperation (APEC) խորհրդատվական խմբում։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ