Կրասնոդարում ՃՏՊ–ի տուժածներից չորսի վիճակը բավարար է
23.01.2017,
13:00
Նախօրեին ավտովթար էր գրանցվել ՌԴ Կրասնոդարի երկրամասում, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ էին տուժել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ավտովթար էր գրանցվել ՌԴ Կրասնոդարի երկրամասում, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ էին տուժել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) «Mercedes-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը, որը պատկանում է ՀՀ քաղաքացի, 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին, շրջվել է, ինչի հետևանքով 9 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, հունվարի 23-ին, ժամը 12.00-ին կապ է հաստատվել Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքի հերթապահ բժշկի հետ, ով տեղակացրել է, որ ՃՏՊ-ից տուժած և ԲԿ-ում գտնվող 4 ՀՀ քաղաքացիների վիճակը բավարար է։ Մհեր Քոթանջյանը հրաժարվել է հետագա բուժօգնությունից:–0–