ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնել է ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնը:
«Mercedes-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը, որը պատկանում է ՀՀ քաղաքացի, 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին, շրջվել է, ինչի հետևանքով, ճշտված տվյալներով, 9 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց: Տուժածների տվյալները շարունակում են ճշտել:
Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժիշկը տեղեկացրել է, որ իրենց մոտ են հոսպիտալացվել 9 ՀՀ քաղաքացի՝ Վ. Սահակյանը, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյանը, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյանը, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյանը, 1988 թ. ծնված Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյանը, 1992 թ. ծնված Գևորիկ Դալլաքյանը, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյանը:
Տուժածներ Ա. Պողոսյանը, Դ. Քոթանջյանը, Գ. Կոստանդյանը և Վ. Սահակյանը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել:
Հերմինե Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուս հինգ տուժածներինը՝ միջին ծանրության: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում