Խոսրովի անտառում իրականացվում է օդային հետախուզություն
17.08.2017,
10:46
Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:
ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրության համաձայն, տեղում ծառայություն է իրականացնում 42 հրշեջ-փրկարար, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է նաև 2 քաղաքացի:
Իրականացվում են հրդեհի առանձին օջախների մարման և հետմարման աշխատանքներ:
Մինչ օրս ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում կատարել է հրդեհաշիջման 11 թռիչք: Հետագա թռիչքների մասին որոշումը կկայացվի օդային հետախուզության արդյունքների հիման վրա: -0-
Загружается новость ... "Лево"