«Կապանի ԲԿ»–ում բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժիշկը հարբած է եղել. մանրամասներ

31.01.2017, 17:25
«Կապանի ԲԿ»–ում բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժիշկը հարբած է եղել: Բժիշկը կալանավորվել է։
«Կապանի ԲԿ»–ում բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժիշկը հարբած է եղել. մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժշկին երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու համար, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին ժամը 03-ի սահմաններում «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջիկը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք է ընդունվել հունվարի 16-ին։

Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
 
Վերջինս հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որտեղ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Աղջիկը դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (բռնաբարության փորձ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:–0–