Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին

18.01.2017, 18:27
Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։
Նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից կատարված բռնաբարության փորձի մասին
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են նոր մանրամասներ Կապանի ԲԿ–ում 53–ամյա անեսթեզիոլոգի կողմից 18–ամյա հիվանդի բռնաբարության փորձի մասին։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, այսօր՝ հունվարի 18-ին, Աստղիկ Հ.-ն ոստիկանության Կապանի բաժնում հայտնել է, որ ժամը 00.30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ Անուշավան Կարապետյանը փորձել է բռնաբարել իրեն։

Կայքի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը 53 տարեկան է, ծնունդով Երևանից է, սակայն պայմանագրային հիմունքներով աշխատում է Կապանի բժշկական կենտրոնում և բնակվում է Կապանում։

Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
 
Նրա նկատմամբ բողոք գրած Աստղիկ Հ.-ն հունվարի 16-ին, ժամը 21.10-ի սահմաններում «դեղորայքային էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ ընդունվել է նշված բժշկական կենտրոն և, ըստ նրա հայտարարության, գիշերը վերակենդանացման բաժանմունքից Ա. Կարապետյանը իրեն տեղափոխել է բժիշկների սենյակ և փորձել իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կատարել, սակայն դա նրան չի հաջողվել։

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ։–0–