Կապանում բժիշկը փորձել է բռնաբարել 18-ամյա աղջկան
18.01.2017,
17:09
Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Կապանի ԲԿ-ում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:
Yerkir.am-ի հաղորդմամբ, ԲԿ-ի անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են, որ այսօր Կապանի ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բժշկական կնետրոնում բռնաբարության փորձ է տեղի ունեցել:
Ուշագրավ է, որ նախօրեին՝ հունվարի 17-ին, աշխատանքից ազատվել է Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը, ով աղբյուրի հետ զրույցում ասել էր, որ չի հասկանում՝ ինչով է պայմանավորված իրեն աշխատանքից ազատելու հանգամանքը:–0–

